Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Օգնում է Ալիևին՝ վերջնականապես փոխելու ԼՂ հիմնահարցի էությունը

Օգնում է Ալիևին՝ վերջնականապես փոխելու ԼՂ հիմնահարցի էությունը
11.01.2025 | 12:47

ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկմամբ Փաշինյանը հերթական կարեւոր ծառայությունն է մատուցում Ալիևին։ Դրանով նա օգնում է Ալիևին միջազգայնորեն ամրագրել հակամարտության «լուծման» նորմալ լինելը ագրեսիայի միջոցով։ Բացի այդ, վերջնականապես դուրս է բերվում Արցախի թեման միջազգային ասպարեզից։ Ի վերջո, եթե դա հակամարտություն չի, ապա կարող է լինել ցանկացած այլ բան՝ «ահաբեկչություից» մինչև «օկուպացիա»։ Սա արվում է Բաքվում մեր հայրենակիցների դեմ նախատեսվող շինծու դատավարությունների նախաշեմին, որոնք մեղադրվում են նաև «ահաբեկչության» մեջ։ Սրանով Փաշինյանը կօգնի Ալիևին վերջնականապես փոխել ԼՂ հիմնահարցի էությունը՝ դիմացը ստանալով ՈՉԻՆՉ, բացի տարածքային նոր պահանջներից:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3345

Մեկնաբանություններ